Եռյակում դեռևս միասնական օրակարգը չկա. Արմեն Մարտիրոսյան

Դեկտեմբերի 10-ին նախատեսված է երթ, բայց մինչև երթը նաև խոսք է լինելու: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ անցկացով ոչ իշխանական եռյակի երթի մասին:

Հարցին՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Ժառանգության» քաղաքացիական ժողովը Եռյակից անջատվելու փո՞րձ էր, Ա.Մարտիրոսյանը հերքեց՝ նշելով, որ բացարձակ  նմանատիպ խնդիր գոյություն չունի:

Ըստ նրա՝ Եռյակին ընդամենն անհրաժեշտ է միասնական օրակարգ ունենալ և այդ միասնական օրակարագով շարժվել առաջ: Նա նշեց նաև, որ միասնական օրակարգը դեռևս չկա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչն է խնդիրը, որ չկա միասնական օրակարգ, արդյոք տարաձայնություններ կա՞ն եռյակի ներսում: Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» նորից կողմ է մնում համագործակցությանը, ցանկանում է այդ համագործակցությունը խորանա, փաստաթղթավորվի. «Տարբեր քաղաքական ուժեր են, և տարբեր քաղաքական ուժերի առաջնորդների միջև համաձայնության հասնելը, այն էլ հայաստանյան իրականության պայմաններում, շատ դժվար գործընթաց է, բայց միայն այն, որ այս ընդդիմադիր քաղաքական ուժերը խորհրդարանական այսպիսի համագործակցություն են ցույց տվել հայկական իրականության պայմանաններում, կարելի է ասել՝ հերոսական մոտեցում է»:

Կարդացեք նաև

Հարցին՝ այսինքն՝ դուք դեռևս պայքարում եք ձեր միասնականության համար, որ հետո նաև ժողովրդին համախմբե՞ք, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.

«Մենք չենք պայքարում մեր միասնականության համար, մենք քննարկումներ ենք անցկացնում ընդամենը: Դուք տեսաք, որ առանց միասնական օրակարգի այդ ժամանակահատվածում բազմաթիվ գործողություններ տեղի ունեցան, և որի արդյունքում իշխանությունը ետ նահանջ քայլ կատարեց և նորից հիշեց 12 կետերի մասին, բայց, ցավոք սրտի, 12 կետերի մասին օրակարգն այլևս փակվել էր հասարակության համար, և հասարակությունն այժմ միայն ունի մեկ օրակարգ՝ ամբողջական իշխանափոխություն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս