Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չհանդիպեցին Բազելում. Ուորլիք
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/james_warlick_2108131.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հերթական գրառումն է արել Twitter-ի իր միկրոբլոգում.
«Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ-ի արտգործնախարարների հերթական տարեկան նստաշրջանի շրջանակներում չհանդիպեցին Բազելում: Երկխոսությունը հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևոր բաղադրիչ»: