Բաժիններ՝

Երկրից Իվանիշվիլու փախուստից հետո կպատժեմ միայն մեկ մարդու. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կփախչի երկրից, Վրաստանում չի տիրի վրեժխնդրության ժամանակաշրջան.

«Մենք մնացինք առանց տնտեսության մեջ մուտք գործող միլիարդների, իսկ ժողովուրդը, որը կարծում էր, որ Իվանիշվիլին կբաժանի իր միլիարդները, տեղի ունեցավ հակառակը. իրենց միլիարդները հայտնվեցին նրա գրպանում:

Երբ Իվանիշվիլին կփախչի Վրաստանից, ես չեմ պատժի որևէ մեկի: Վրաստանում չեն լինի վրեժխնդրության ժամանակներ: Ես կպատժեմ միայն մեկ մարդու, ով իր մոտ է կանչում դատախազներին ու նրանց առաջադրանքներ է տալիս: Այդ ժամանակը վրա կհասնի շատ շուտով, և այդ պահը պետք է վրա հասնի շատ ավելի շուտ, քան կարծում է Իվանիշվիլին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս