Բաժիններ՝

Գերմանացիների մեծ մասը ցանկանում է, որ Մերկելը չորրորդ անգամ դառնա Գերմանիայի կանցլեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է, որ կանցլեր Անգելա Մերկելն այդ պաշտոնում առաջադրվի չորրորդ անգամ: Այդ մասին են վկայել Emnid ընկերության հարցման արդյունքները:

Գերմանացիների 56 տոկոսը կնախընտրեր, որ Անգելա Մերկելը մասնակցեր առաջիկա ընտրություններին: Սակայն հարցվածների գրեթե 75 տոկոսը կարծում է, որ Մերկելը զբաղեցրած պաշտոնը կլքի 2017 թվականին:

2013 թվականին էլ շատերը կարծել էին, որ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնին հրաժեշտ կտա իր երրորդ ժամկետի կեսերին: Սրանից առաջ Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլեր է ընտրվել 2005, 2009 և 2013 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031