Բաժիններ՝

ՔԿՀ աշխատակիցը բանտարկյալներից մեկի հետ բջջային հեռախոսների գործ է արել

Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով ՔԿՀ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս:

Դրանք վաճառել է տարբեր դատապարտյալների, իսկ ստացված շահույթի մի մասն էլ տվել է ՔԿՀ-ում ծառայություն իրականացնող պաշտոնյային:

Միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված պաշտոնատար անձը, ապահովելով հեռախոսների անարգել մուտքը քրեակատարողական հիմնարկ, հետևել է նաև, որ դրանք գնած դատապարտյալների խցերում խուզարկություններ չկատարվեն` մինչև հեռախոսների գումարները չվճարելը:

Հեռախոսների վաճառքից ստացված գումարները իրենից ստանալուց հետո, ՔԿՀ պաշտոնյայի հանձնարարությամբ կատարված խուզարկությունների արդյունքում հեռախոսները առգրավվել են` հետագայում դրանց մշտական պահանջարկն ապահովելու համար:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս