Բաժիններ՝

Հետախուզվողը բերման է ենթարկվել Գավառի Ազատության փողոցից

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, Գավառի Ազատության փողոցից բաժին է բերման ենթարկվել 1975 թ. ծնված Սարգիս Բ.-ն, որի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է կանեփանման, չորացված, մանրացված զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս