Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն