Բաժիններ՝

Ողբերգական վթարի հետեւանքով ձերբակալվածին այսօր կամ վաղը մեղադրանք կառաջադրվի. news.am

Երեւան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ձերբակալված 44-ամյա Մանվել Վարդանյանին այսօր կամ վաղը մեղադրանք կառաջադրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նա նշեց, որ եռօրյա ժամկետը լրանում է վաղը, մինչ մեղադրանք առաջադրելը մի շարք քննչական գործողություններ կան, որ պետք է արվեն, մասնավորապես՝ տուժողներին հարցաքննելը: երբ դա արվի, ավարտվի, մեղադրանք կառաջադրեն եւ կդիմեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ի դեպ, կասկածյալը դեռ փաստաբան չունի:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս