«Հղի կնոջը հազիվ կարողացանք փրկել շների ոհմակից». Գյումրու տնակային ավանի բնակիչ. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Իշխանությունների բարձրագոչ հայտարարություններին հակառակ, թե աղետի գոտին այլեւս վերացված է, Գյումրիում 1988 թ.-ից հետո 26-րդ տարին է արդեն, որ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ դեռեւս ապրում են թիթեղյա ծածկի տակ ու ժանգոտված պատերից ներս:
Գյումրու տնակային թաղամասերից է «Բարեկամության այգի»-ն` մի վայր, որը նախկինում եղել է քաղաքի ամենագեղեցիկ եւ բարեկարգ տարածքներից մեկը: Հիմա այն տնակային տնտեսությունների մի թաղամաս, որտեղ երեկոյան ժամերին ակտիվ կյանքով ապրում են հատկապես թափառող շները:
74-ամյա Սիրանույշ Հակոբյանը արդեն 25 տարի ապրում է այգուն կից Չայկովսկու փողոցի 234 տարածքի տնակներից մեկում:
«Արդեն հոգնել եմ, ոտքերս չեն շարժվում, հո փոքր չեմ, որդի ունեմ, բայց չեմ ամուսնացրել: Ոչ միայն հնարավորություն չունեմ, այլև ամաչում եմ հարս բերեմ այստեղ… ո՞վ աղջիկ կտա տնակ ապրող բնակչին, մենք ամենաանմխիթար խավն ենք, ամենաանճարն ու խեղճը: Փողոց դուրս գալ հնարավոր չէ, փողոց չունենք, ամբողջը ցեխով է պատված, եթե հանկարծ շտապ բժշկական օգնություն պետք լինի, մեքենա չի կարողանում մոտենալ տարածքին, բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել: Շատ ընտանիքներ, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, զրկված են ապրելու տարրական պայմաններից, մատաղ սերունդը մեծանում է, չգիտի, թե ինչ է մանկությունն ու դրսում խաղալը… իրիկունը մեր թաղով մարդիկ քայլել չեն կարող, որովհետեւ շների ոհմակինն է թաղամասը: Վերջերս մի հղի կնոջ հազիվ կարողացանք փրկել շների ոհմակից, եթե մի փոքր ուշ հասնեի, նրան չգիտեմ ինչ կանեին»:
Մանրամասներն՝ այստեղ