Մասիսում 17-ամյա թոռը գողացել է պապին պատկանող գումարը
Գողացել է պապի փողերը
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 4-ին օգտվելով իր պապի տնից բացակայելու հանգամանքից՝ ննջասենյակի պահարանից գողացել է 20 ԱՄՆ դոլար և 15.000 դրամ գումար:
Գողոնը մասամբ առգրավված է:
Պապը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Մխիթար Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն