Գյումրու օրհներգը ե՞րբ է գրվել ու ի՞նչ նպատակով (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. 2013 թվականից Գյումրին ունեցավ իր փառերգը: Շիրազյան տողերն ու բալյանական մեղեդին դարձան ցանկացած կարևոր ու պատասխանատու հանդիսության կարևոր բաղադրիչը: Պատահական չի կատարվել օրհներգի ընտրությունը: Սակայն հետաքրքիր է երգի ստեղծման իրական պատմությունը: Պարզվում է՝ 60-ականներին գրված այդ գործը դեռ տասնամյակներ առաջ հենց որպես Գյումրու՝ այն ժամանակ Լենինականի օրհներգ էր դառնալու: Երգը սիրված էր, ու ինչպես հեղինակներն են նշել, ամեն մի բառի ու հնչյունի տակ իրական Գյումրին է պատկերված: