Բաժիններ՝

Պուտինը հանձնարարել է Պորոշենկոյին տապալել մինչև 2015 թվականի ավարտը. Իլարիոնով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է կրեմլամետ խումբ ստեղծել Ուկրաինայի Գերագույն ռադայի նոր կազմում, որին առաջադրանք է տրվել տապալելու նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը:

Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ պատգամավորների թեկնածուների թվում քիչ չեն կրեմլամետները, այդ թվում նաև դեմոկրատական ուժերի կազմում: Իլարիոնովի խոսքերով՝ Պուտինն առաջադրանք է տվել՝ ստեղծել պատգամավորների առավելագույն մեծ խումբ, որը կարող է արգելափակել Գերագույն ռադայի աշխատանքը:

Ավելին, նախկին խորհրդականը նշել է, որ Պուտինը Պորոշենկոյին տապալելու հստակ ժամկետ է սահմանել. դա պետք է իրականացվի մինչև 2015 թվականի ավարտը. «Կրեմլը ներկայումս գործում է ավելի խորամանկորեն, ավելի ստեղծագործ ձևով, և բնականաբար օգտագործում է ռեսուրսների զգալի քանակությամբ ռեզերվներ:

«Կանաչ մարդուկներին» փոխարինելու են եկել «կանաչ փաստարկները», և ակնհայտ է, որ ոչ թե ավելի փոքր, այլ՝ շատ ավելի մեծ քանակությամբ: Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում Կրեմլը չի դադարեցնելու Ուկրաինան ապակայունացնելու փորձերը:

Պուտինյան ագրեսիայի 8 ամիսներն ի ցույց դրեցին, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ի վիճակի չեն պատասխան տալ Կրեմլի հավակնություններին: Ինձ թվում է, թե հետագա երկու տարիները, և հատկապես ձմեռն ու հաջորդ տարվա վերջը լինելու են առավել վտանգավոր, քանի որ այդ ընթացքում կմոբիլիզացվեն հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները, որպեսզի ավարտվի այս ծրագիրը:

Խոսքն անկախ, ինքնիշխան Ուկրաինայի փուզման ծրագրի մասին է: Պուտինը ցանկանում է Ուկրաինայի փլուզումը հաջողեցնել մինչև 2017 թվականը, քանի դեռ ԱՄՆ-ում չեն կայացել նախագահական ընտրությունները, քանի որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման չի կարող խանգարել իր նվաճողական հավակնություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս