Հայաստանում ոսկու և արծաթի նոր պաշարներ են հայտնաբերվել
«Վիկտորյա Սիլվեր» ընկերությունը ցանկություն է հայտնել Լոռու մարզի Մարց-Պռաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքավայրի երեւակումում կատարել, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ընկերության տնօրեն Գագիկ Խոջայանը ներկայացնելով նախագիծը.
-«Վիկտորյա Սիլվեր» ընկերությունը ցանկություն է հայտնել Լոռու մարզի Մարց-Պռաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքավայրի երեւակումում կատարել նախ ստուգումներ նախկինում կատարված աշխատանքների հավաստիությունը ճշտելու նպատակով, ու հետո կատարել երկրաբանահետախուզական աշխատանաքներ հանքավայրում պաշարների գնահատման եւ հետագայում, եթե դրական արդյունքներ ստացվեն, դրանց շահագործման նպատակով: Առաջին փուլում նախատեսված է այս նախագծով հին, անցած բովանցքների` այսինքն նախկինում անցած ստորգետնյա փորվածքների բացում, վերանմուշարկում` նախկին արդյունքների հետ համեմատելու համար: Բացի դա, նախատեսվում է, 1300 մետրի սահմաններում է դա, հին հետախուզաառուների` կանավաների բացում, որովհետեւ ժամանակի ընթացքում հողով լցվել է, մի 50 տարի այնտեղ գործ չի արվել, վերանմուշարկում, մի 7-8 հատ նոր կանավաների անցկացում, եթե տվյալները հավաստվեն: Դրանից հետո դրական արդյունքի դեպքում նախատեսվում է 5 հատ հորատահրապարակներում փորել 10 հատ հորատանցք` հանքային մարմինները խորքում հատելու համար: Քանի որ նախկինում այստեղ կատարվել են բավական մեծ երկրաբանահետախուզական աշխատանքներ, մենք մեր աշխատանքները կազմակերպելուց օգտագործելու ենք նախկինում անցած ճանապարհները, որպեսզի բնությանը վնաս չտանք: Իսկ հարթակները կդնենք այնպիսի տեղ, որտեղ ծառ չկա: Դա արդեն երկրաբանական աշխատանքների կազմակերպման մեթոդ է:… Բնությանը այս ստադիայում հըլը որ վնաս չենք տալու: Եթե շահագործում սկսեց, պարզ է, որ ինչ-որ չափով վնաս կտրվի, որը կփոխհատուցվի: Բայց այս նախագծով ուրիշ ոչ մի աշխատանք չի նախատեսվում: …3 տարվա նախագիծ է: Ըստ օրենքի` լիցենզիան տրվում է 3 տարով, 3 անգամ 2, 2 տարով երկարացնելու պայմանով: Մյուս ստադիաներում արդեն հորատանցքերի թիվը կավելանա, բայց այս նախագծով այսքան է: Ուրիշ ոչ մի բան չկա:… Կարող է 3 տարով սահմանափակվենք, եթե մեզ ձեռ չտվեց հետագայում աշխատանքներ իրականացնել:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Ի՞նչ խորության վրա եք հորատելու:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
– Հորատելու ենք մեկ մակերեսից 70 մետր ցած, մեկ էլ 150 մետր ցած:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Իսկ եթե ասենք ամեն ինչ դրական լինի, հետագայում նախնական հանքավայրը փա՞կ է լինելու, թե՞ բաց:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
– Դա արդեն կկատարվի տեխնիկատնտեսական հաշվարկ: Մենք, իհարկե, կողմնակից ենք` բնությանը չվնասենք եւ շահագործումը կատարենք փակ եղանակով, եթե դա տնտեսապես ձեռնտու է: Ամեն ինչ կախված է աշխատանքներից, ստացած արդյունքներից: Բարձր պարունակությունների դեպքում ստորգետնյա շահագործումը բաց հանքից մի քիչ թանկ է, բայց հիմիկվա տեխնոլոգիաներն այնպես են, որ տարբերությունը այդքան էլ մեծ չի: Ստորգետնյա շահագործում կգնա, բայց դա ապագայի հարց է, շահագործման նախագիծ կսարքվի, ու այնտեղ կերեւա, թե որն է:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-50-ական, 60-ականներին հետախուզումը որ գնացել է, մոտավոր ի՞նչ արդյունքներ կան:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Բավական հետաքրքիր արդյունքներ կան: Այստեղ սպասվում են արդյունքներ` բավականին ճոխ: Սպասվում է 2 միլիոն 700 հազար տոննա հանքաքար, ոսկու 11 տոննա պաշար, արծաթի` մոտ 30 տոննա, պղնձի` մոտ 10 000 տոննայի չափ:… Սրանք կանխատեսումային պաշարներ են:
ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյան
Դուք ասեք մեկ տոննա հանքաքարում ինչքա՞ն պաշար կա:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Ոսկու պարունակությունը սպասվում է 4,3 գրամ տոննայում, արծաթինը` 11 տոննա, պղնձինը` 0.34 տոկոս, կապարինը 0,7 տոկոս, ցինկինը 1.8 տոկոս: Այս պարունակություններն են նախանական:
ԷկոԼուր.
-Բացի նշված մետաղներից ուրիշ ի՞նչ օգտակար մետաղներ կան:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Հըլը որ չկան, այսինքն նախանալան ուսումնասիրությունների ժամանակ հազվագյուտ եւ ցրված էլեմենտների վրա ուշադրություն չի դարձվել, բայց մեր աշխատանքների ժամանակ կկազմվեն խմբակային նմուշներ ու դրանց մեջ կորոշվի ամբողջ սպեկտրը` ինչ կա, ինչ չկա, որը որ բարձր պարունակություն ունեցավ, հարստացման ժամանակ դա կկորզվի: Ու ամեն ինչ կմտնի պաշարների հաշվարկի մեջ: Դեռ պաշարների հաշվարկ էլ չկա: Հետախուզական աշխատանքների արդյունքում կկատարվի պաշարների հաշվարկ, կհաստատվեն պաշարերը, նոր կկազմվի շահագործման նախագիծ…
Հարց.
-Ինչքա՞ն անտառային հողեր ունեք:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Հիմնականում անտառային հողեր են:
Հարց.
-Իսկ «Հայանտառ»-ի համաձայնությունն ունե՞ք:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Չէ դեռ:
ԷկոԼուր.
– Ձեր նախագծում նշված է կենսաբազմազանությունը, բայց նշված չէ, թե կան արդյոք Կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ, թե` ոչ, եւ ընդհանրապես նշված չէ, թե ինչ ռիսկեր կարող են լինել կենսաբազմազանության համար:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Ասեմ, ուրեմն այնտեղ նշված են նաեւ Կարմիր գրքում արծարծված բույսեր ու կան: Մենք մեր աշխատանքների ընթացքում այդ ուղղությամբ էլ պետք է աշխատանքներ կատարենք, այնտեղ կենդանիների միգրացիոն ուղիները: Հեսա ասեմ, 3, 5, 7, 9 տարվա աշխատանք է, եթե ամեն ինչ բարեհաջող գնա: Այդ էտապում բոլոր աշխատանքները կկատարվեն:
ԷկոԼուր.
-Ի՞նչ աշխատանքներ կկատարվեն:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
– Այսինքն` կենդանիների միգրացիոն ուղիները, բուսական ծածկոցը, նու ինչ- որ պետք է: Մենք բնապահպան կվերցնենք անպայման, ու ինքը կկատարի այդ բոլոր աշխատանքները: Ես քանի որ այդ մասնագետը չեմ, կոնկրետ չեմ կարող ասել, սա պիտի անենք, սա: Այս ստադիայում մենք չենք էլ կպնում դրանց:
ԷկոԼուր.
– Դուք տեխնիկա եք տանում, որոնողական աշխատանք եք անում, աղմուկ է առաջանում, կենդանին այդտեղից հեռանում է, բույսի եք կպնում, բայց միջոցառում ձեր նախագծում չկա:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Կա, ուրեմն, տեխնիկան պետք է լինի սարքին վիճակում, CO-ի արտանետումներն իր սահմաններում, տեխնիկան պետք է յուղ, բան բաց չթողնի, տենց, հըլը որ էդ ա: Էդքան մեծ տեխնիկա չի լինելու, մի հատ էլ գլուշիտել կդնենք, որ շատ չաղմկի:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Բարենպաստ պայմանների դեպքում հանքաքարի մշակումը ի՞նչ է ենթադրում
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Դա ապագայի հարց է: Երբ որ ժամանակը գա, կտեսնենք, թե որտեղ հարստացուցիչ ֆաբրիկա կա. Թեղուտում կա, Ալավերդիում, Ախթալայում, Ստեփանավանում կա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: