Ֆրանսիայի ԱԳՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Ինչպես հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը, հանդիպման ժամանակ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.

«Մայիսին Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հայ ու ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է հանդիպում կազմակերպել Փարիզում՝ քննարկելու համար հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Դա կլինի նախարար Ֆաբիուսի ու Նալբանդյանի հանդիպման քննարկման թեմաներից մեկը»:

Վերջին ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են երկու անգամ: Օգոստոսի 10-ին նրանք Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, իսկ սեպտեմբերի 4-ին Ուելսում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ:

Այժմ պլանավորված է, որ նրանք հոկտեմբերի վերջին Փարիզում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:

Տեսանյութեր

Լրահոս