Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ են հավաքում Նոր Զելանդիայի բնակիչների մասին. Սնոուդեն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ են հավաքում Նոր Զելանդիայի բնակիչների մասին, իսկ երկրի խոշորագույն քաղաք Օքլենդում գտնվում է Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ներկայացուցչությունը:

Սնոուդենի խոսքերով` Նոր Զելանդիայում գտնվում են ԱԱԳ-ի մի շարք օբյեկտներ, որոնցից մեկն էլ Օքլենդում է: Սնոուդենը մանրամասնել է, որ այդ մասին տեղյակ է Նոր Զելանդիայի Անվտանգության բյուրոն, ինչպես նաև երկրի վարչապետը: Սնոուդենը հավելել է, որ Նոր Զելանդիայի բնակիչների տվյալների հաշվառումն իրականացվում է XKeyscore ծրագրի շրջանակներում:

Միևնույն ժամանակ Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին քաղաքացիներին վստահեցրել է, որ իշխանությունները երբեք չեն գաղտնալսել երկրի բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս