Պորոշենկոն թույլատրել է արևմտյան ընկերությունների կողմից երկրի գազատարների կառավարումը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որով թույլատրվել է արևմտյան ընկերությունների կողմից գազատարի ղեկավարումը: Այս մասին նշված է Գերագույն ռադայի կայքում:
Օրենքի համաձայն, Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը և գազի ստորգետնյա ապաստարանները շարունակում են մնալ որպես պետական սեփականություն, սակայն այսուհետ դրանց կառավարումը կարելի է հանձնել հատուկ ստեղծված ընկերությունների:
Այդ ընկերություններում ուկրաինական պետությունը պետք է ստանա վերահսկիչ փաթեթը, իսկ մնացյալ բաժնետոմսերը կարող են գնել եվրոպական ու ամերիկյան ընկերությունները:
Կառավարությունը պլանավորում է եվրոպական ու ամերիկյան գործընկերների մասնակցությամբ ստեղծել երկու ընկերություն, որոնք կսպասարկեն գազատրանսպորտային համակարգն ու ստորգետնյա գազապաստարանները: