Սեռական առողջության օրն է

Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը:

Սեռական առողջությունը առողջ ընտանիքի հիմնաքարն է, իսկ առողջ ընտանիքը առողջ հասարակության կորիզը: Վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի հաճախ դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Աճել է նաև մարզերից դիմողների թիվը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սեքսապաթոլոգ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը սեռական առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում:

Նա կարևորել է, որ սեռական առողջության մասին տեղեկությունների տարածման շնորհիվ հասարակության լայն շերտերի մոտ փոխվել է վերաբերմունքը սեռականության, սեռային վարքի եւ սեռավարակների հանդեպ:

Մասնագետի խոսքով, նախկինում հասարակության կողմից անտեսվում էին կանանց սեռական խնդիրները (բացի անպտղությունից), իսկ վերջին 6-7 տարվա ընթացքում մարդկանց վերաբերմունքը կանանց այդ խնդիրների հանդեպ փոխվել է։ Կանայք սկսել են ավելի հաճախ դիմել մասնագետի օգնությանը:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930