ԱՄՆ-ն ուժեղացնում է Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԽ-ի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն պլանավորել է ծանր սպառազինություն, այդ թվում նաև տանկեր ու զրահատրանսպորտներ տեղափոխել Էստոնիա: Պոպովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ՆԱՏՕ-ի այդ ծանր սպառազինությունը հայտնվելու է անմիջականորեն Ռուսաստանի սահմանների մոտ:
Սրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պլանավորել է նոր բազաներ ծավալել Արևելյան Եվրոպայում: Ռուսաստանը խոստացել է համարժեք պատասխան տալ դրան, ինչպես նաև ուղղումներ անել իր ռազմական դոկտրինում: