Բաժիններ՝

Ռուսաստանը ճշգրտումներ կանի իր ռազմական դոկտրինում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ՀՀՊ-ի խնդիրներն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը Ռուսաստանին հարկադրում են ճշգրտումներ անել ռազմական դոկտրինում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը.

«Ես չեմ կասկածում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների մոտեցումը մեր երկրի սահմաններին, այդ թվում նաև դաշինքի ընդլայնման ճանապարհով, կպահպանի իր տեղը՝ որպես Ռուսաստանի Դաշնության համար արտաքին ռազմական վտանգներից մեկը:

Բացի այդ, առավել ակնհայտ է դառնում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ձգտումը՝ մեծացնելու համար սեփական ռազմավարական հարձակողական պոտենցիալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս