Թուրքիայի արտաքին քաղաքական ողջ օրակարգը բաղկացած է հայկական ու կիպրական հարցերից. Դավութօղլու
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հայկական ու կիպրական հարցերի շուրջ «երբեք չի փոխի» իր հիմնարար սկզբունքները:
Այս մասին նշված է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Ահմեթ Դավութօղլուի մանիֆեստում, որը նա երեկ ներկայացրել է կուսակցության մեծ համագումարում:
9 կետից բաղկացած այդ մանիֆեստում արտաքին քաղաքականությունն առնչվում է վերջին 9-րդ կետին: Փաստաթղթում նշված է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական «ողջ օրակարգը» բաղկացած է հայկական ու կիպրական հարցերից, և որ իրենք «երբեք չեն հրաժարվի» իրենց հիմնարար սկզբունքներից: