Հակաահաբեկչական գործողության ժամանակ ուկրաինական ավիացիան կորցրել է 18 ինքնաթիռ և ուղղաթիռ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 7-ից Ուկրաինայի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում տարբեր տվյալներով ոչնչացվել է մոտ երկու տասնյակ ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչի պատճառով զոհվել ու վիրավորվել է մոտ 100 մարտիկ:
Նյութական ընդհանուր կորուստները կազմել են առնվազն 250 միլիոն դոլար: ТСН-ի լրագրողները կազմել են համապատասխան վիճակագրություն, որի համաձայն, ուկրաինական կողմը հակաահաբեկչական գործողության ժամանակ կորցրել է 18 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Զոհվել է 89 մարդ, վիրավորվել է 11 մարդ, ևս երկուսը համարվում են անհետ կորած:
Մասնավորապես, ուկրաինական օդուժը կորցրել է 10 ուղղաթիռ (հնգական՝ Ми-8 և Ми-24) և 8 ինքնաթիռ (2-ական МиГ-29, Су-25 կործանիչներ, մեկական՝ Су-24М, Ан-30Б, Ан-26, Ил-76): Մարդկային ամենամեծ կորուստը (49 մարդ) գրանցվել է Ил-76 ռազմափոխադրման ինքնաթիռի կործանման ժամանակ՝ հունիսի 14-ին, և Ми-8 հինգ ուղղաթիռների կործանման ժամանակ՝ 26 մարդ:
Ամենաէական նյութական կորուստները գրանցվել են Ми-24 տիպի 5 ուղղաթիռների կործանման ժամանակ (յուրաքանչյուրն արժե 15 միլիոն դոլար, ընդհանուր՝ 75 միլիոն դոլար) և Миг-29 տիպի 2 կործանիչների ոչնչացման ժամանակ (յուրաքանչյուրն արժե է 30 միլիոն դոլար, ընդհանուր՝ 60 միլիոն դոլար):