Ուկրաինայի կառավարությունը վաղը կհրապարակի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը վաղը կհրապարակի Ռուսաստանի դեմ անհատական ու ճյուղային պատժամիջոցների փաթեթը: Դրանք առնչվելու են այն անձանց, ովքեր աջակցում են Ղրիմի զավթմանն ու ահաբեկչությանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Նա ընդգծել է, որ իրենց գործողությունները կլինեն համարժեք ու հավասարաչափ: