Ժոաո Սուարեշը մտահոգություն է շփման գծում իրավիճակի սրվելու կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրվելու կապակցությամբ:

Սուարեշը կողմերին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից և շարունակել ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Նա միջազգային հանրությանը, այդ թվում նաև ԵԱՀԿ-ին կոչ է արել նոր հայացք գցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին և դիտարկել նոր գաղափարներ ու մեխանիզմներ, որոնք կարող են աջակցել խաղաղության գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս