Բաժիններ՝

«ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ն շահութաբերության ցուցանիշի բարելավման արդյունքում 28.0մլն դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն է ավելացրել

Ֆինանսների նախարարության կողմից 23.07.2014թ. կիրառության մեջ է դրվել «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը, որով ՀՏ(ՏՀՏ)-ներին հանձնարարվել է ամենօրյա մոնիտորինգ իրականացնել էլեկտրոնային հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ՝ վեր հանելով պատճառները: Չհիմնավորված պատճառներով հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերում հարկ վճարողները կհայտնվեն ռիսկային ցուցակներում և նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան հսկողական միջոցառումներ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարևորելով նշված խնդիրը, յուրաքանչյուր հաշվետու տասնօրյակի կտրվածով կներկայացնի հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն: Ի լրումն արդեն հրապարակված տվյալների, 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի և ԱԱՀ-ի  ճշտված հաշվարկներով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 38.0մլն դրամի, մասնավորապես  «ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ն շահութաբերության ցուցանիշի բարելավման արդյունքում 28.0մլն դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն է ավելացրել,  առաջադրված փաստաթղթաշրջանառության բարելավման` մասնավորապես գների կարգավորման խնդրի մասով,  ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրել է 135.0մլն դրամի լրացուցիչ շրջանառություն, որի արդյունքում հաշվարկել է 9.6մլն դրամ լրացուցիչ հարկ: Փաստաթղթաշրջանառության կարգավորման նպատակով նախատեսվում է ոլորտային ուղղվածությամբ հսկողական միջոցառումների իրականացում, մասնավորապես` արևածաղկի, ձիթապտղի, բուսաճարպային, եգիպտացորենի յուղ (ձեթ), մարգարին արտադրող և ՀՀ տարածք ներմուծող խոշոր հարկ վճարողների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրացված ապրանքների ամբողջական շղթայի փաստաթղթավորման հարցում: Դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների ամենօրյա շարունակական դիտարկումներից և վերլուծություններից բացի նախատեսվում է վերը նշված ապրանքատեսակների մասով, օգոստոսի սկզբից, մանրածախ առևտրի օբյեկտներում իրականացնել հսկողական միջոցառումներ, մասնավորապես արտաքին դիտարկումներ` կապված խոշոր հարկ վճարողների կողմից մատակարարված ապրանքների մասով հարկային հաշիվների առկայության հետ:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս