«Վերահսկիչը» ստուգում է «Հայկական Միրգը». «Ժողովուրդ»

«Վերահսկիչ պալատը տևական ժամանակ է, ինչ ստուգումներ է իրականացնում «Հայկական Միրգ» ԲԲԸ-ում»- գրում է«Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

Այդ ստուգումների արդյունքում դեռ ամիսներ առաջ պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին Հայաստանում:

Սակայն Իտալիայից ձեռքբերված պատվաստացուներն ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի մեղքով:

Ու չնայած դրան՝ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս