Դժբախտ դեպք՝ Երևանում. քաղաքացին ընկել է 4-րդ հարկից
Հուլիսի 8-ին, ժամը 04.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացի է ընկել ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բակում հայտնաբերել են Ռ. Ն.-ի (ծնվ. 1927թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն