Բաժիններ՝

Երևանը տարածաշրջանում կարող է դառնալ շատ կարևորագույն հարթակ, որտեղ եփվում են կինոնախագծերը

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 15-17-ին տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը: Ծրագիրը նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում:

«Ծրագիրն այսօր կազմում է «Ոսկե ծիրանի» անբաժանելի մասը, և որպես՝ փառատոններում մասնակցած երկար տարիների մասնագետ և կինոքննադատ ասեմ, որ նման ծրագրերը, նման արտադրական հարթակները հիմա շատ կարևոր են ցանկացած փառատոնի համար: Վերջին տասնամյակում բոլոր կարևորագույն փառատոնները իրենց փառատոնների շրջանակներում ստեղծել են նման արտադրական հարթակները, որովհետև վերջին տասնամյակում շատ է մեծացել փառատոնների՝ որպես կինոարտադրություն խթանող երևություների և կազմակերպությունների դերը:

Մեր փառատոնը ևս շատ կարևորում է կինոարտադրության և ազգային կինոարտադրության խթանումը և նաև՝ ստեղծումը միջազգային և ռեգիոնալ այն կապերի, որոնցով հայկական կինոն և հայ կինոարտադրողները, երիտասարդ ռեժիսորները և պրոդյուսերները կարող են ինտեգրվել եվրոպական կինոարտադրության պրոցեսի մեջ:

Նաև, ինչո՞ւ չէ, Երևանը տարածաշրջանում կարող է դառնալ շատ կարևորագույն հարթակ, որտեղ եփվում են կինոնախագծերը, որտեղից բացվում է ճանապարհը տարբեր կինոնախագծերի և տարբեր կինոնկարների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» Երևանի Միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և «Ռեսիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունը:

Կարդացեք նաև

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը հիմանդրվել է 2011թ. հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ: Մասնակցության համար ներկայացվել է 24 նախագիծ, որից 14-ը պետք է ներկայացվեն և մրցեն զարգացման երեք դրամաշնորհների (5.000, 3.500, 3.500 եվրոյի) համար:

«Ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը արդեն մի քանի տարի է՝ ներառվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնական կինոծրագրերի մեջ: Ծրագիրը ներկայացնում է տարածաշրջանի երկրների լավագույն ֆիլմերը:

Ս. Հարությունյանի խոսքով՝ այս ծրագրի շրջանակներում իրենք զարգացրել են հայ-թուրքական ֆիլմերի կինոհարթակ. «Նաև շատ կարևոր բան կա այդ ծրագրի մեջ, որը նվիրված է և կենտրոնանում է այդ Արևելյան գործընկերության երկրների օրենսդրական դաշտի հարմոնիզացիայի վրա. Հայաստանը, Վրաստանը և այն մեծ երկրները, որ ներառվում են Արևելյան գործընկերության ռեգիոնի մեջ, ունեն բազմաթիվ խնդիրներ և՛ կինոարտադրության, և՛ կինոարտադրությունը խթանելու հետ կապված: Խնդիրները հիմնականում երևի իրենց օրենսդրական դաշտերի ոչ համապատասխան լինելու հետ է կապված: Այդ հարցը ուսումնասիրվում է, և ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն աշնանը: Դա ևս մի քայլ է խթանելու այս տարածաշրջանում կինոարտադրությունը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս