Բաժիններ՝

Քեմալ Քըլըչդարօղլուն սխալ է արտաբերել նախագահական ընտրություններում իրենց միասնական թեկնածուի անունը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն սխալ է արտաբերել առաջիկա նախագահական ընտրություններում ԺՀԿ-ի և մյուս հիմնական ընդդիմադիր ուժ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) միասնական թեկնածուի անունը:

Գերմանիայում գտնվող Քեմալ Քըլըչդարօղլուն լրագրողների հետ սկսել է գովել ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին, սակայն նրա անունը տալիս օգտագործել է «Էքմելօղլու» բառը, ինչը չի վրիպել լրագրողների աչքից:

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն հանդիպումներ է անցկացնում քաղաքական կուսակցությունների հետ: Ակնկալվում է նաև, որ Իհսանօղլուն այսօր կհանդիպի հասարակական տարբեր միավորումների անդամների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս