Բաժիններ՝

Չինաստանում վաճառքի են հանվել Լուիս Սուարեսի կերպարանքով շշի բացիչներ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կծել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կելինիի ուսը:

Դրա համար ՖԻՖԱ-ն նրան որակազրկել է ազգային հավաքականի 9 պաշտոնական հանդիպումներին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև 4 ամսով զրկել է ֆուտբոլային ամեն տիպի գործունեություն ծավալելուց: Դա նշանակում է, որ Սուարեսն այլևս չի կարող Բրազիլիայում օգնել իր թիմին, որը 1/8 եզրափակիչում հանդիպելու է կոլումբիացիների հետ:

Ուրուգվայի հավաքականն արդեն իսկ սպառնացել է բոյկոտել ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Սուարեսն արդեն երրորդ անգամ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում՝ մրցակից թիմերի ֆուտբոլիստներին կծելու համար:

2010 թվականին Սուարեսը, հանդես գալով հոլանդական «Այաքս» թիմում, կծել էր «ՊՍՎ Էյնդհովեն» թիմի պաշտպան Օտման Բակալին, ինչի համար որակազրկվել էր Հոլանդիայի առաջնության 7 խաղով: 2013 թվականի ապրիլին էլ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սուարեսը կծել էր «Չելսիի» պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչի ձեռքն ու որակազրկվել 10 խաղով:

Եվ ահա Ջորջո Կելինիին Սուարեսի կծելը գաղափար է տվել չինացի արտադրողին՝ ստեղծելու համար ուրուգվայցի ֆուտբոլիստի տեսքով շշերի բացիչ: Չինական «Թաոբաո» ինտերնետային խանութը սկսել է դրանք վաճառել 15 յուանով (2.5 դոլար)՝ ընդգծելով, որ այց բացիչը շշերը բացում է հեշտությամբ ու պարզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս