Վրաստանը ԵՄ-ի լիիրավ անդամ կարող է դառնալ 5-10 տարի անց. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Բրյուսելում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը դեռ չի հստակեցրել ԵՄ-ին անդամակցելու համար հայտ ներկայացնելու ժամկետները:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ Վրաստանը կարող է դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ՝ Գարիբաշվիլին ընդգծել է, որ 5 տարի անց, հնարավոր է՝ 10 տարի անց. «Դժվար է ասել: Դա կախված է այն առաջընթացից, որը կունենա Վրաստանը:
Մենք լիովին հավատարիմ ենք բոլոր բարեփոխումների իրագործմանը՝ ԵՄ-ի պահանջներին համապատասխանելու համար: Ես կարող եմ երաշխավորել, որ մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի կատարենք ԵՄ-ի բոլոր պահանջները»:
Վրաստանն ու ԵՄ-ն այսօր Բրյուսելում ստորագրել են Ասոցացման համաձայնագիր: