Բաժիններ՝

ՌԴ-ն իր տնտեսությունը կպաշտպանի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի բացասական հետևանքներից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ, հենց որ ի հայտ գան ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի բացասական հետևանքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրի իրագործումը դեռ ժամանակ է պահանջում, և երբ սկսվի դա, ապա իրենք կարող են ձեռնարկել պաշտպանիչ միջոցներ:

Խոսելով պաշտպանիչ միջոցների հնարավոր փաթեթի մասին՝ Պեսկովը կարծիք է հայտնել, որ դա ակնհայտ է. «Կձեռնարկվի մեր տնտեսության պաշտպանության համար ամեն անհրաժեշտ բան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս