Ըստ Շանթ Հարությունյանի՝ պետության համազգեստ կրող անձը ամեն անգամ սպառնում է իր վրա ևս մեկ «հոդված ավելացնել»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ պետության համազգեստ կրող անձը չի ներկայանում, երբ ինքը խնդրում է դա, սակայն դրա իրավունքը նա չունի: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այդ անձը ամեն անգամ սպառնում է իր վրա ևս մեկ «հոդված ավելացնել»: Ըստ Շանթ Հարությունյանի՝ այդ անձը դա հայտարարում է իր աշխատողների մոտ, և նա ԿԳԲ-ի գործակալ է:

Դատարանում այժմ գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն է ներկայացնում՝ նրա խափանման միջոցը փոխելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս