Հերման վան Ռոմպեյն Ուկրաինային ու Վրաստանին խոստացել է ոչ վիզային ռեժիմ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն Ասոցացման համաձայնագրերի ստորագրման դեպքում Ուկրաինային ու Վրաստանին խոստացել է ոչ վիզային ռեժիմ և ԵՄ-ի շուկային Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի տնտեսությունների ամբողջական ինտեգրում.
«Մեր նպատակը ԵՄ-ի շուկային ձեր տնտեսությունների լիակատար ինտեգրումն է: Ոչ վիզային ռեժիմն ավելի կմերձեցնի մեր հասարակություններին, այն արդեն իսկ գործում է Մոլդովայի համար»:
Բրյուսելում արդեն իսկ ելույթներ են ունեցել Վրաստանի ու Մոլդովայի վարչապետներ Իրակլի Գարիբաշվիլին ու Յուրի Լյանկեն: Ներկա դրությամբ ելույթ է ունենում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: