ՀՀԿ-ն ոչ խառնվել է, ոչ էլ միջամտելու է. Շարմազանովը` Քոչարյան-քառյակ հնարավոր համագործակցության մասին. aravot.am
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրական է արտահայտվել քառյակի` ՀՀ իշխանություններին ներկայացրած պահանջներին և, ըստ էության, կարծես թե միանում է քառյակին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին` թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ն Քոչարյանի այս դիրքորոշմանը, հաղորդում է Aravot.am-ը: «Երեկ էլ, այսօր էլ տաբեր գրասենյակներից, թե’ կուսակցական, թե’ անհատական, հնչում եմ մեկնաբանություններ քառյակի հետ հնարավոր համագործակցության մասին, դա բացառապես 2-րդ նախագահի եւ այդ ուժերի որոշելու խնդիրն է: ՀՀԿ-ն ոչ խառնվել է, ոչ էլ միջամտելու է, մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը, պլատֆորմը, մեր առաջնորդը, որը Հայաստանի Հանրապետության նախագահն է: ՀՀԿ-ն իր ծրագրով է առաջ շարժվում»: Շարմազանովի խոսքերով` յուրաքանչյուր ուժ, կամ անհատ, ներկա կամ նախկին պաշտոնյա, թեկուզ բարձրագույն, ունի այս կամ այն հարցի լուծման իր տարբերակը. «Մեր խնդիրը ոչ թե գեղեցիկ եւ պուպուշ խոսելն է, այլ օր առաջ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը»:
Հարցին էլ թե ինչով է պայմանավորված սպորտի եւ երիտասարդության հարցրեի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելը, պարոն Շարմազանովն ասաց, որ դեսպաններին նշանակում է հանրապետության նախագահը, եւ նրա որոշումներն ինքը չի մեկնաբանում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: