Մենք պատրաստ ենք ուշադիր լսել աբխազական երկաթուղու վերաբացման մասին ՌԴ-ի առաջարկները. Աբաշիձե
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/2153075201.jpg)
Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ վրացական կողմը պատրաստ է ուշադիր լսել աբխազական երկաթուղու վերականգնման մասին Ռուսաստանի առաջարկները: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն.
«Մենք ունենք լուրջ պայմաններ՝ երկաթուղային շարժի բացման համար, և եթե Ռուսաստանի կողմից լինի լուրջ նախաձեռնություն, ապա մենք պատրաստ ենք ուշադիր լսել դրանք, սակայն մենք էլ կառաջարկենք մեր պայմանները»: