Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերը կարող են վնասել երկրի տնտեսությանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում կարծում են, որ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը կարող է վնասել ռուսական էկոնոմիկային: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը.

«Մենք նախկինի նման կարծում ենք, որ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելն ի վիճակի է վնասել ռուսական տնտեսությանը՝ մեր հարևանների հետ առևտրային տնտեսական հարաբերությունների կրճատման ու կոոպերացիոն խզման հետևանքով»:

ՌԴ ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է հուլիսի 11-ին նախարարական մակարդակով անցկացնել Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա ձևաչափով հանդիպում, ինչին ռուսական կողմը տվել է իր համաձայնությունը: ՌԴ ԱԳՆ-ը կարծում է, որ նման հանդիպումները պետք էր անցկացնել մինչև նման կարևոր փաստաթղթերի ստորագրումը:

ՌԴ ԱԳՆ-ը հիշեցրել է, որ նախկինում ռուսական ու ուկրաինական կողմերն առաջարկել են անցկացնել եռակողմ խորհրդակցություններ, սակայն Բրյուսելը հրաժարվել է դրանցից: Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը ստորագրելու են վաղը:

Տեսանյութեր

Լրահոս