Պաղեստինը պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ բանակցային սեղանի շուրջ. Մահմուդ Աբբաս
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/mahmud_abbas_1905141.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինը պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ բանակցային սեղանի շուրջ, եթե ազատ արձակվի պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբաքանակը: Այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայում հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը.
«Մենք վերստին հաստատում ենք խաղաղությանը մեր հավատարիմ լինելը, բազմիցս հաստատել ենք ձեզ որ մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցային սեղանի շուրջ հետագա 9 ամիսներին, եթե Իսրայելն ազատ արձակի պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբաքանակին, որոնք վաղուց գտնվում են իսրայելական բանտերում և դատապարտվել են մինչև Օսլոյի համաձայնագիրը: Բանակցությունների վերսկսման դեպքում առաջին երեք ամիսները նվիրվելու են սահմանազատմանը»: