Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկրների ղեկավարների զրույցը որակել էր որպես ջերմ ու ընկերական։ Զրույցը մոտ կես ժամով ավելի երկար է եղել, քան նրանց նախորդ հեռախոսազանգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031