Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Լատվիա
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/Edvard-Nalbandyan.jpg)
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա: Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: