Ռուսաստանը համարժեք միջոցներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ի դեմ. Գրուշկո
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/52119_src.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի կողմից սեփական ռազմական պոտենցիալը մեծացնելու:
Գրուշկոն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի մեծացման պլանները ոչ ոքի չպետք է գցեն մոլորության մեջ, որ դրանց իրական ուղղվածությունն ակնհայտ է, ինչի համար էլ իրենք արդեն իսկ սկսել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար իրենց անվտանգությունը:
Գրուշկոն հավելել է, որ ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի ուղղությամբ ուժի նախագծումը միայն հանգեցնելու է նրա անվտանգության թուլացմանը: