«Ռուսաստանը Հայաստանի բարեկամը չէ». Փոլ Գոբլ

Հայաստանն ապրում է վտանգավոր շրջանում եւ վտանգավոր ժամանակներ եւ այդ պատճառով պիտի մտածի երկարաժամկետ, այլ ոչ միայն տվյալ պահի համար։ Այս կարծիքն է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնում հայտի վերլուծաբան Փոլ Գոբլը, ով հարցազրույցի ընթացքում անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին, Ադրբեջանի հետ տարածքային խնդրին ու խնդիրների լուծման կարեւորությանը։

«Հայաստանը պիտի կայացնի ծանր իրավիճակից դուրս գալու մասին որոշումներ։ Այդ առումով այն չունի լավ տարբերակներ, սակայն պիտի կարողանա ընտրել դրանցից ամենաքիչ վատը»։ Այս մասին իր կարծիքն է արտահայտում վերլուծաբան Փոլ Գոբլը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում։ Մենք նրա տեսակետները ներկայացնում ենք առանց մեկնաբանության, որպես Արեւմուտքում առկա տեսակետների շարքում մի ուղղություն։

Ռուսաստանը, նրա խոսքերով, հայտնված լինելով ոչ լավ իրավիճակում, Հայաստանին պարտադրում է միանալ Մաքսային Միությանը եւ հենց ինքն էլ՝ Ռուսաստանը Մաքսային Միության շրջանակներում իրեն աստիճանաբար գտնում է մահմեդական երկրների շրջապատում, ասում է նա։

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից է ու ինչպես ասում են, Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը՝ զենք, Ադրբեջանը՝ գին։ Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է զուտ իր նպատակների համար», ասում է նա, ավելացնելով. Ռուսաստանը Հայաստանի բարեկամը չէ։

Փոլ Գոբլի կարծիքով, Ղրիմը գրավելով, Ռուսաստանը թույլ է տվել շատ մեծ սխալ հենց իր շահերի տեսանկյունից, քանի որ բոլոր երկրներն են այժմ մտահոգված ուժի միջոցով սահմաններ փոփոխելու Ռուսաստանի բռնած ուղու համար։ «Իսկ եթե Հայաստանը գնա այդ ուղով ու բռնակցի Ղարաբաղը, կհայտնվի նոր պատերազմի ու մեկուսացման մեջ։ Խորհրդային Միության հանրապետությունների սահմանները գծել են Ստալինի օրոք ու մինչեւ դա այս երկրների միջեւ չի էլ եղել սահմանային հստակ բաժանում։ Ու որքան էլ Ստալինի սահմանները դատապարտելի են, դրանց փոփոխությունն այսօր շատ ավելի վտանգավոր է, քան անփոփոխ պահելը»։

Գոբլի խոսքերով, Ռուսաստանի ագրեսիվ դիրքի մեղավորներից մեկն Արեւմուտքն է, որը կարծում էր, թե կապիտալիստական Ռուսաստանը ժողովրդավար պիտի լիներ։ Արեւմուտքի մեղքը նաեւ երկակի չափանիշների կիրառումն էր։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս