Վերջին օրերին Դոնեցկի երկաթուղիներում գրանցվել է 7 պայթյուն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Դոնեցկի երկաթուղիներում գրանցվել է պայթեցման 7 դեպք: Անհայտ անձինք չեն դադարեցնում իրենց քայքայիչ աշխատանքները Դոնեցկի երկաթուղիներում:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Ներկա դրությամբ ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Տուժածներ չկան: Հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին կետով (ահաբեկչական ակտ): Տարվում է հետաքննություն: