Բաժիններ՝

Ցայժմ մենք իրական որևէ պատժամիջոց չենք սահմանել Ռուսաստանի նկատմամբ. Բիլդտ

Die Welt-ին տված հարցազրույցի ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մտահոգություն է հայտնել, որ գնալով ավելի շատ զենք ու ռազմամթերք է մատակարարվում ռուս-ուկրաինական սահմանի միջոցով. «Դրան հավելեք ռուսական քարոզչությունը, ագրեսիվությունը, ինչը գնալով աճում է: Այդ ամենն իրավիճակը դարձնում է պայթյունավտանգ»:

Բիլդտը կարծում է, որ Մոսկվան ունակ է փակել սահմանային այդ անցակետերը, որոնցով զենք ու զինյալներ են մատակարարվում, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ դա ցանկանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Փաստը մնում է փաստ, որ ցայժմ մենք չենք սահմանել իրական որևէ պատժամիջոց:

Մենք մի շարք մարդկանց արգելել ենք մուտք գործել ԵՄ և սառեցրել են նրանց հաշիվները: Այդ երկու քայլն արդեն իսկ էական վնաս է պատճառել ռուսական էկոնոմիկային: Մենք արդեն իսկ տեսնում ենք հետևանքները. Ռուսաստանից ընթանում է կապիտալի արտահոսք, խելամիտ մարդիկ լքում են այդ երկիրը, օտար ներդրումները գործնականում բացակայում են:

Մենք շեշտադրում ենք կատարում ոչ թե անմիջական, կտրուկ արդյունքի վրա, այլ՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարի հետևանքների վրա, որոնք արդեն իսկ Կրեմլին հարկադրում են խուճապի մատնվել:

Սակայն առանցքային նշանակություն ունի ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիաջոցներ սահմանելը, այլ՝ Ուկրաինային օգնելը: Ռուսաստանն ապակայունացնում է, իսկ մենք՝ կայունացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս