Ըստ Շանթ Հարությունյանի՝ ռուսական և թուրքական ծառայությունները համատեղ հատուկ գործողություններ են կազմակերպել իր դեմ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստերի դահլիճում մինչ նիստի սկսվելը աղմուկ էր, քանի որ ամբաստանյալներին ուղեկցող մի խումբ ոստիկանները կանգնած են ամբաստանյալների մոտ և նրանց հարազատները չեն կարողանում տեսնել ամբաստանյալներին:
Դատարանում Շանթ Հարությունյանն ասաց, որ ինքը մեկ անգամ արդեն դատվել է Մնացական Մարտիրոսյանի մոտ, սակայն ինքնաբացարկ չի հայտնում դատավորին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ճշտեց բոլոր ամբաստանյալների ինքնությունը, ամբաստայալներից Մկրտիչ Հովհաննսիայանը հայտնեց, որ հիպերտոնիա հիվանդություն ունի, արդեն յոթ ամիս է՝ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում, գերազանցությամբ սովորում է Ագրարային համալսարանում:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ սկսած 2009թ.՝ ռուսական և թուրքական ծառայությունները համատեղ հատուկ գործողություններ են կազմակերպել իր դեմ ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իրեն, ապա նաև ֆիզիկապես ոչնչացնել իրեն ու որդուն: Այդ խնդիրը լուծելու համար, ըստ նրա՝ ռուսական ԿԳԲ-ն իր գործակալների օգնությամբ ձևավորել է Թուրքիայի և Ադրբեջանի գաղտնի ծառայութունների օգտին աշխատող գործակալական ցանցեր:
Ըստ Շանթ Հարությունյանի՝ այդ ցանցը փորձել է իր դեմ օգտագործել նույնիսկ որդուն և կնոջը: Նրա խոսքով՝ Միկոյանի արձանը խորհրդանշելու է ոչ միայն ստալինյան հասարակարգերը, այլև Հայաստանում սպասվող քաղաքական հալածանքները ընդդեմ ազնիվ և սկզբունքային քաղաքացիների:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հայտնեց, որ բացարկ է հայտնում մեղադրողին՝ նշելով, որ դատարանի կազմը հայեր են և կարող են կաշկանդվածություն ունենալ, ուստի միջնորդեց, որ իրենց դատի Ռուսաստանից գործուղված դատարանը: Շանթ Հարությունյանը միացավ միջնորդությանը: Դատավոը մերժեց միջնորդությունը:
Մանրամասներն ու տեսանյութը՝ ավելի ուշ: