Բաժիններ՝

ՌԴ Դաշնային խորհուրդը չեղյալ է հայտարարել Ուկրաինայում զորքեր կիրառելու մասին որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօրվա նիստում քննարկել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի արած առաջարկը՝ կապված Ուկրաինայում ռուսական զորքեր կիրառելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու հետ:

Տվյալ որոշումը չեղյալ հայտարարելու օգտին քվեարկել է 153 սենատոր, մեկ սենատոր դեմ է արտահայտվել, իսկ ձեռնպահներ չեն գրանցվել: Ռուսաստանի Դաշնային խորհուրդն Ուկրաինայում ռուսական զորքեր կիրառելու մասին թույլտվությունը կայացրել էր այս տարվա մարտի 1-ին՝ կապված Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրվելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս