ՖԻԴԵ-ի նախագահը շախմատի դասավանդման հայկական մոդելը հռչակում է լավագույնն աշխարհում, իսկ Սմբատ Լպուտյանին դատում են. ի՞նչ ասեմ… Ռուբեն Մելիքյան
Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը, ղազախստանցի Տիմուր Տուրլովն իր առաջին պաշտոնական այցը կատարում է Հայաստան՝ ի գնահատումն դպրոցում շախմատի դասավանդման հայկական մոդելի, որը հռչակում է լավագույնն աշխարհում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այս ժեստը մեր սրտերում պետք է որ ազգային հպարտության ու հայկական շախմատի պատասխանատուների հանդեպ երախտագիտության զգացում առաջացնել։
Իսկ «զուգահեռ իրականության մեջ» Հայաստանի իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին, ու դատում են։ Ու դատում են։
Ի՞նչ ասեմ…»,- գրել է Մելիքյանը:

