ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին չի հաջորդի Ռուսաստանի կողմից բեռնարգելք դնելը. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երեկ Բրյուսելում վրացի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրմանը:

Փանջիկիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելն ու ազատ առևտրի գոտու ստեղծումը չպետք է պատճառ դառնան վրացական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից բեռնարգելք դնելուն. «Բեռնարգելք չի լինելու: Դա լիովին իրատեսական է:

Չեմ կարծում, թե Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ փչացնի մեր հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը, ինչն անպայմանորեն տեղի կունենա, եթե Ռուսաստանը որոշի դիմել կատեգորիկ միջոցիների»:

Փանջիկիձեն հայտարարել է, որ չի ակնկալում երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների լուրջ վատթարացում: Նա կարևորել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև առևտրա-տնտեսական հարցերի շուրջ Պրահայում կայանալիք փորձագետների հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս