Հունիսի 25-ից Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երևան քաղաքի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն։
Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթևեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով.
– 1-ին կամ աջ եզրային երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց կամ աջ` դեպի մարզահամերգային համալիր,
– 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց,
– 3-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց, կամ ձախ` դեպի Հալաբյան փողոց,
– 4-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ձախ` դեպի Հալաբյան փողոց։
Ծիծեռնակաբերդի խճուղով Լենինգրադյան փողոց ուղղության ժամանակ վերը նշված առաջին գոտի մուտք գործած տրանսպորտային միջոցների վարորդներին կարգելվի աջ թևով վերադասավորվել այլ գոտի և ձախ շրջադարձ կատարել Հալաբյան փողոց։
Հալաբյան փողոց երթևեկելիս անհրաժեշտ է նախապես տեղադրված ուղղությունների նախնական ցուցիչի պահանջներին հետևելով` Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկել Շինարարների փողոց, այնուհետև Շինարարների փողոցի որևէ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել Հալաբյան փողոց։
ՀՀ ոստիկանություն