Բաժիններ՝

Հյուսիսային Իրաքի քրդերը Քիրքուքը նավթամուղով միացրել են իրենց խողովակաշարերին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքվարությունը Քիրքուքը նորակառույց ճյուղով միացրել է դեպի Թուրքիա տանող խողովակաշարին:

Այդ ճյուղի կառուցման մասին Լոնդոնում հայտարարել է քրդական ինքնավարության բնական պաշարների նախարար Աշտի Հավրամին: Նրա խոսքերով՝ դա կամրապնդի Քրդստանի վերահսկողությունը Հյուսիսային Իրաքի վրա և կնվազեցնի Բաղդադից նրա անկախությունը:

Նոր ճյուղը քրդերին հնարավորություն է տալիս նավթի արտահանում սկսել Քիրքուքից, ինչը նրանց համար կծառայի եկամուտների կարևոր աղբյուր և կամրապնդի պետականության հարցում նրանց ձգտումները:

Նախորդ շաբաթ քրդական ինքնավարության ուժերը՝ Փեշմերգան, իր վերահսկողությունը հաստատեց Քիրքուքի վրա, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակման ներքո:

Քանի դեռ Բաղդադը պատերազմում է նրանց հետ, քրդերն ակտիվորեն զարգացնում են նավթի արտահանումը, ինչը կարող է նպաստել ինքնավարության ուժեղացմանը: Նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգստում բեռնվում է լցանավեր և ուղարկվում համաշխարհային շուկաներ: Արդեն իսկ բեռնվել է 4 լցանավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս