Ջոն Քերին Մասուդ Բարզանիին կոչ է արել աջակցել Բաղդադին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, չհայտարարված այցով գտնվելով Իրաքյան Քրդստանում, նրա ղեկավարությանը կոչ է արել աջակցել Բաղդադի ջանքերին՝ ի դեմս պետության պառակտման սպառնալիքի:
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ Քերին ընդգծել է, որ Իրաքի համար կենտրոնական առաջադրանքը կառավարություն ձևավորելն է.
«Ինչպես հայտնի է, ներկայումս շատ ճգնաժամային ժամանակներ են Իրաքում, և կենտրոնական առաջադրանքը կառավարություն ձևավորելն է: Իրաքցի առաջնորդները պետք է ստեղծեն այնպիսի կառավարություն, որում ներկայացված կլինեն քաղաքական բոլոր ուժերը»:
Մասուդ Բարզանին իր հերթին Ջոն Քերին հայտնել է, որ քրդերը նույնպես փնտրում են Իրաքի ներկայիս ճգնաժամի լուծման ուղիներ: Նա ընդգծել է, որ զինյալների առաջխաղացումն առաջացրել է նոր իրողություն և նոր Իրաք: Ջոն Քերին Էրբիլ է ժամանել Բաղդադից, ուր նույնպես ժամանել էր չհայտարարված այցով: